Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Թափուր հաստիքներ
Հայտարարվել է մրցույթ` ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի թափուր պաշտոնի համար
2018-11-12

Պաշտոն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների վերաբերյալ ներկայացվող պահանջները.

1. Հատուկ քննչական ծառայությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի  Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան օտարերկրյա պետությունում ձեռք բերած, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարով, Հայաստանի Հանրապետության 60 տարին չլրացած այն քաղաքացին, ով`

ա) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ պահեստազորի սպա է,

բ) տիրապետում է գրական հայերենին:

2. Չունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 02-ի թիվ 350-Ն որոշմամբ հաստատված ցանկով հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատներ և հիվանդություններ:

3. Հատուկ քննչական ծառայության պաշտոնի կարող են նշանակվել նաև 1-ին մասի «ա» ենթակետի պահանջներին չհամապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի  1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ 13-րդ հոդվածի համաձայն`մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում հաշվառված անձինք:

4. Հատուկ քննչական ծառայությունում հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ չի կարող նշանակվել  այն քաղաքացին, ով`

ա) մինչև նշանակումը չունի դատախազի կամ քննիչի առնվազն 4 տարվա ստաժ կամ վերջին 2 տարին զբաղեցրել է հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոն,

բ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

գ) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից,

դ) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից,

ե) գտնվում է քրեական հետապնդման մեջ,

զ) չի համապատասխանում 1-ին կետով սահմանված պահանջներին:

5. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի թափուր պաշտոնը համալրելու համար ներկայացվող փաստաթղթերը`

ա) դիմում` ուղղված Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին,

բ) անձը հաuտատող փաuտաթուղթ և պատճենը,

գ) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաuտող փաuտաթուղթ և պատճենը,

դ) աշխատանքային գրքույկի  պատճենը,  քաղվածքը  կամ տեղեկանք նախկին աշխատանքի վայրից,

ե) «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  oրենքի  6-րդ հոդվածով նախատեuված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաuտող փաuտաթուղթ  և պատճենը (եթե հավակնորդը արական uեռի է),

զ) տեղեկանք`ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մաuին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի թիվ 350-Ն որոշման,

է) հայտարարություն`դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին,

ը) երկու լուսանկար`3x4 չափսի:

Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

Մրցույթն անցկացվում է հարցազրույցի եղանակով, որն իրականացվում է հատուկ քննչական ծառայության պետի կողմից հաստատվածհատուկ քննչական ծառայության ծառայողի 

պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթի հարցաշարի հիման վրա/www.ccc.am/:

Մրցույթն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբերի 14-ին`ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում /ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա/:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է համարվում 2018 թվականի դեկտեմբերի 07-ը:

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի անձնակազմի բաժինը /հեռ. 011-900-026, 011-900-027/: