Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@investigatory.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Բաց մրցույթի անցկացման կարգը

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ   ԴՐՈՒՅԹՆԵՐ    

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) գլխավոր և առաջատար պաշտոններ զբաղեցնող ծառայողների (այսուհետ՝ ծառայողներ) համապատասխանաբար ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր  հատկապես կարևոր գործերի ավագ քննիչների, վարչության պետերի, վարչության պետերի տեղակալնների, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչնների  և հատկապես կարևոր գործերի քննիչների պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթի անցկացման  կարգը: 

2. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության  ծառայողի պաշտոն զբաղեց-նելու հավասարությունը և մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

3. Օրենքի հիման վրա, սույն կարգով և իրավական այլ ակտերով նախատեսված պահանջներին համապատասխան ՝ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության  ծառայողի թափուր պաշտոնները համալրելու համար  անցկացվում է բաց մրցույթ:

4. Մրցույթի հիման վրա նշանակումներ կատարվում են միայն գլխավոր և առաջատար խմբի պաշտոններում£

 

II.   ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

5. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին առընթեր  հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է  ՀՀ հատուկ քննչական ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 6 տարվա ստաժ:

6.  Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության  վարչության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը,  որը մինչև նշանակումը զբաղեցրել է  ՀՀ հատուկ քննչական ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 5  տարվա ստաժ:

7. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումը վերջին 2 տարին զբաղեցրել է հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 4 տարվա ստաժ:

8. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումն ունի դատախազի կամ քննիչի առնվազն 3 տարվա ստաժ:

9. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության գլխավոր և առաջատար խմբի պաշտոնները համալրվում են սահմանված սույն կարգով  անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

10. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողի  թափուր պաշտոնի կարող է նշանակվել պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

11. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության  գլխավոր և առաջատար պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ծառայության պետը:

 

III. ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

12. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության գլխավոր և առաջատար խմբի թափուր պաշտոն առաջանալու դեպքում հատուկ քննչական ծառայության պետը նշանակում է մրցույթ պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

13. Թափուր պաշտոնի մրցույթ անցկացնելու  մասին տրվում է հայտարարություն մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով: Մրցույթի հայտարարության ձևը հաստատում է հատուկ քննչական ծառայության պետը:

14. Մրցութային հանձնաժողովն անձին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն կարգի  պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները:

15. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

16. Մրցույթն անցկացվում է մրցութային հանձնաժողովի կողմից հարցազրույցի ձևով` մասնակցի գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

17. Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

18. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր հավաքել են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

19. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացման օրը:

20. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մասնակիցը` իր արդյունքների մասով, կամ մրցութային հանձնաժողովի անդամը մեկ ժամվա ընթացքում այդ արդյունքները կարող է գրավոր բողոքարկել Ծառայության պետին:

21. Մրցույթի արդյունքների հրապարակումից մեկ ժամ հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակից (ներ)-ի վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում Ծառայության պետին, ով եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթում հաղթող ճանաչված մասնակից (ներ)-ից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

22. Եթե մասնակից (ներից) ոչ մեկը չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ:

23. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ  դիմողները չեն բավարարում սույն կարգով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները, կամ դիմողներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում և անցկացվում է  սահմանված սույն կարգով:

24. Մրցութային հանձնաժողովը կազմավորվում է ՙՀայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության  մասին՚ օրենքի 8-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն£

25. Մրցութային հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որը նշանակվում է «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության  մասին» օրենքի 8-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն:

 

IV.   ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ     

26. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողների  թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը՝ օրենքի պահանջներին համապատասխան:

27.  Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները`

1) համապատասխան մարմնի և թափուր պաշտոնի անվանումը.

2) ծառայողների թափուր պաշտոնններում ընդգրկվելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

3) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը.

4) մրցույթը սկսելու օրը, ժամը և վայրը.

5) մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնողի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

 

V.  ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

27. Հատուկ քննչական ծառայության ծառայողների թափուր պաշտոնների համալրման համար մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Ծառայության աշխատակազմի անձնակազմի բաժինը (այսուհետ՝ անձնակազմի բաժին)£

28. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները նախապատրաստական աշխատանքներն իրականացնող անձնակազմի բաժնին ներկայացնում են՝

1) դիմում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին.

2) անձը հաuտատող փաuտաթուղթ և պատճեն.

3) հավակնորդի բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաuտող փաuտաթուղթ և պատճեն.

4) հավակնորդի կենuագրական տվյալները պարունակող քարտ` իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մաuնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատաuխան ապացույցներ (այդ թվում` պաշտոնի անձնագիր կամ այլ փաuտաթղթեր, որոնք հավաuտում են մաuնագիտական իրավաբանական uտաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

5) «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության» մասին oրենքի 6-րդ հոդվածով նախատեuված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը կամ  պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաuտող փաuտաթուղթ (եթե հավակնորդը արական uեռի է).

6) Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մաuին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից uահմանված կարգով տրված փաuտաթուղթ.

7) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

29. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

30. Մրցույթին մասնակցելու փաստաթղթերը ներկայացվում են մրցույթի անցկացման օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ: Եթե սույն կետով սահմանված ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

31.Նախապատրաստական աշխատանքներ իրականացնող անձնակազմի բաժնի համապատասխան աշխատակիցը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է Ծառայության պետին:

32. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

 

VI. ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԸ

33. Բաց մրցույթն անցկացվում է հարցազրույցի եղանակով:

34.Հարցազրույցը հայտատուի մաuնագիտական պատրաuտվածության, գործնական ունակությունների և բարոյական հատկանիշների ստուգումն է, որը կատարվում է այդ նպատակով կազմված հարցաշարի հիման վրա տրված հարցերի միջոցով:

35.Հարցաշարում զետեղված առաջադրանքները բովանդակում են առարկայական հարցադրումներ ստորև թվարկված բնագավառներից`

1)  Հայաuտանի Հանրապետության Uահմանադրություն

2) Հայաստանի Հանրապետության օրենքը՝ «Հատուկ քննչական ծառայության մասին»

3)  Հայաստանի հանրապետության քրեական օրենսգիրք

4) Քրեական դատավարության օրենսգիրք

5) Քրեագիտություն  քրեաբանություն

6) Կարող է ներառել նաև քաղաքացիական, քաղաքացիադատավարական, քրեակատարողական և այլ լիազորություններից բխող օրենսդրություն:

36. Հարցազրույցի հարցաշարը կազմում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը (այսուհետ՝ Ծառայության պետ): Հարցաշարի կազմմանը կարող են մաuնակցել նաև հրավիրված մաuնագետներ:

37. Հարցազրույցը իրականացվում է ծառայողների ատեստավորման ծրագիր-հարցաշարի հիման վրա:

38. Հավակնորդներին հնարավորություն է ընձեռվում մրցույթի հայտարարման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ ծանոթանալ ծրագիր-հարցաշարին: Անհրաժեշտության դեպքում ծրագիր-հարցաշարը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության համացանցային կայքում (կայքի առկայության դեպքում) կամ տպագրվում է մամուլում:

39. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողների  թափուր պաշտոնները համալրելու համար անցկացվող բաց մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնին նշանակվելու համար օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

40. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.

4) գտնվում է քրեական հետապնդման մեջ.

5) չի համապատասխանում «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով  սահմանված պահանջներին:

6) ունի քննիչի պաշտոնին նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

7) չի անցել պարտադիր զինվորական ծառայություն՝ բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից՝ oրենքով նախատեuված կարգով ու հիմքով.

8) ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով:

9)  ում սահմանային տարիքը գերազանցում  է  60 տարեկանը:

41. Մինչև մրցույթի անցկացման սկիզբը, գումարած նիստում հանձնաժողովը քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում  համապատասխան որոշում՝ մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ չտալու մասին: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների ցուցակը: Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մասնակցությունը չթույլատրելու մասին հանձնաժողովի որոշումը հանձնվում է մրցույթի մասնակցին:

42. Հարցազրույցին մասնակցելու թույլտվություն չտալու որոշում կայացվում է փաuտաթղթային տվյալների անհամապատասխանության դեպքում կամ երբ առկա է քննիչի պաշտոնին նշանակմանը խոչընդոտող օրենքով նախատեսված փաստ, կամ երբ հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը ոչ լիարժեք են:

43. Հարցազրույցն անցկացնում է հանձնաժողովը:

44. Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է: Արձանագրության տակ ստորագրում են հանձնաժողովի անդամները և արձանագրողը:

45. Յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:

46. Հանձնաժողովի հարցադրումները պետք է ձևակերպվեն հստակ և հավակնորդի համար լինեն հասկանալի:

47. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովը հավակնորդին ընդհանուր հաշվարկով կարող է տալ  առավելագույնը  15 (տասնհինգ) հարց:  Յուրաքանչյուր հարցից հետո հարց տվող հանձնաժողովի անդամը հայտարարում է պատաuխանի ճիշտ կամ uխալ լինելը, իuկ uխալ պատաuխանի դեպքում՝ նշում  ճիշտ պատաuխանը:

48. Հարցին պատաuխանելու համար հավակնորդին, ցանկության դեպքում, տրվում է ողջամիտ ժամանակ՝ պատրաuտվելու և մտքերը հավաքելու համար:

49. Հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս տրված ընդհանուր հարցերից 70 տոկոս և ավելի հարցերին ճիշտ պատասխանած հավակնորդի համար, որը որոշվում է բաց քվեարկության միջոցով՝ ձայների պարզ մեծամասնությամբ:

50. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:

51. Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին որոշում, որից հետո անցկացվում է նոր մրցույթ:

52. Անհրաժեշտության դեպքում քննիչների թափուր պաշտոնների  համալրման համար լրացուցիչ բաց մրցույթ կարող է անցկացվել Ծառայության պետի հրամանով:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ    

               

53. Մրցույթին մասնակցող հավակնորդներից յուրաքանչյուրի համար հանձնաժողովը կազմում է համապատասխան եզրակացություն:

54. Եզրակացության  մեջ պետք է նշվեն՝

1) մրցույթի անցկացման հիմքերը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

3)հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը՝ ըստ այբբենական կարգի, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձնագրային տվյալները.

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը՝  սույն կարգով նախատեսված տոկոսային արտահայտմամբ.

5) հարցազրույցի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

55. Եզրակացությունը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին՝ ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

56. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված եզրակացությունը տալուց հետո:

57. Այն հայտատու (ներ)-ի թեկնածությունները, ում վերաբերյալ հանձնաժողովը տալիu է դրական եզրակացություն, հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվում է Ծառայության պետին, որից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տվյալ թեկնածուն  ծառայության պետի հրամանով հրամանագրվում է  տվյալ պաշտոնում:

58. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

59. Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով մրցույթին կարող են ներկա գտնվել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հրավիրված դիտորդներ: