Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@investigatory.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը

1. Ծառայությունում անձանց ընդունելության կազմակերպումն ապահովում է ծառայության աշխատակազմը` ընդունելություն իրականացնող պաշտոնատար անձի նշանակած օրը: 
2. Հարցի լուծման հրատապությունից ելնելով՝ անձի ընդունելությունը կարող է կազմակերպվել անհապաղ` ընդունելություն իրականացնող պաշտոնատար անձի համաձայնությամբ:
3. Անձնական ընդունելության դեպքում անձից պետք է պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: 
4.Ծառայության պետը կամ պետի տեղակալն ընդունում է այն անձանց, որոնց դիմումների վերաբերյալ իրավասու ծառայողի կողմից ավելի վաղ որոշում է կայացվել ծառայությունում, կամ որոնց դիմումները վերաբերում են ծառայողների գործողություններին, կամ դիմողներն այլ իրավապահ մարմինների, նախարարությունների, գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ կամ նրանց տեղակալներ են: 
5. Ծառայության պետի կամ պետի տեղակալի մոտ անձնական ընդունելությունը կարող է կազմակերպվել նաև համապատասխանաբար ծառայության պետի կամ պետի տեղակալի հանձնարարությամբ:
6. Ընդունելության կազմակերպման համար ծառայությունում կարող են նախատեսվել համապատասխան սենյակներ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդունելությունը կարող է իրականացվել տվյալ պաշտոնատար անձի աշխատասենյակում:
7. Ընդունելության կազմակերպման համար պատասխանատու պաշտոնատար անձը միջոցներ է ձեռնարկում այն հավուր պատշաճի ապահովելու ուղղությամբ, իսկ ընդունելության հիմքերի բացակայության դեպքում՝ դիմումատուին պարզաբանում է ներկայացված հարցի լուծման համար պատկան այլ մարմիններին դիմելու անհրաժեշտության մասին:
8. Անձնական ընդունելությունների ընթացքում ներկայացված դիմումների վրա նշագրվում են «անձնական ընդունելությունից» բառերը: Ընդունելության հաշվառումը կատարվում է այցելուների գրանցման գրքում, որտեղ արձանագրվում է նաև պատասխանի բովանդակությունը, եթե այն տրվել է բանավոր: 
9. Անձնական ընդունելության ժամանակ ներկայացված բոլոր գրավոր դիմումները գրանցվում են և ուղարկվում ըստ պատկանելության կամ դրանց լուծման համար ձեռնարկվում են համապատասխան միջոցներ: 
10. Ծառայությունում տեղադրվում է դիմումների արկղ` դիմումատուներին հասանելի վայրում: 
11. Ծառայությունում փոստը ընդունվում է ամեն օր` ծառայության աշխատակազմի ծառայողի կողմից: