Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Աշխատակազմ
ՀՀ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության աշխատակազմը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և իրավական այլ ակտերով Հատուկ քննչական ծառայությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը: 

Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի կանոնադրությունը հաստատվել է ՀՀ ՀՔԾ պետի 2008 թվականի մարտի 26-ի թիվ 05-Լ հրամանով: 

 ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Աշխատակազմի հիմնական խնդիրն է`

- ապահովել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
 
Իր խնդիրների լուծման համար՝

  • ապահովում է ծառայության և աշխատակազմի ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական ու տնտեսական ապահովման, կազմակերպական, տեխնիկական սպասարկման, ներքին աուդիտի, պետականգույքի կառավարման, անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման, պետական գնումների, աշխատակազմում պետական ծառայողների ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կադրային քաղաքականության իրականացումը,
  • իրականացնում է ծառայության գործունեության ընթացքում անցկացվող խորհրդակցությունների, քննարկումների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստման, ինչպես նաև` մրցութային հանձնաժողովների նիստերի կազմակերպատեխնիկական բնույթի նախապատրաստական գործառույթներ.
  • իրականացնում է միջազգային պայմանագրերով նախատեսված համապատասխան աշխատանքներ`օտարերկրյա քննչական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ու դրանց ներկայացուցիչների հետ ծառայության համագործակցությունը, ինչպես նաև` ծառայության և աշխատակազմի արտաքին կապերին վերաբերող գործընթացներն ապահովելու ուղղությամբ.
  • ապահովում է  ծառայության՝ զանգվածային լրատվական միջոցների և հասարակայնության հետ կապերը, կազմակերպում  մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ.
  •  ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի շտեմարանի վարումը, պատրաստում համապատասխան իրավական ակտերի ժամանակագրական օրինակներ, հաշվառում ծառայության պետի և աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունվող իրավական ակտերը.
  • ապահովում է գործավարության միասնականությունը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, էլեկտրոնային գործավարության և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացումն ու պահպանումը:

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

Աշխատակազմը կառավարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը: 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

  • ստեղծում, վերակազմակերպում և դադարեցնում է աշխատակազմի գործունեությունը.
  •  հաստատում  աշխատակազմի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխություններն ու լրացումները.
  • իրականացնում  Հայաստանի Հանրապետության Uահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Ծառայության պետը.

  • հաստատում և փոփոխում է աշխատակազմի կառուցվածքն  ու հաստիքացուցակը.
  • հաստատում և փոփոխում է ծառայության աշխատակազմում պետական ծառայության  պաշտոնների անվանացանկն ու հաստիքների քանակը.
  • հաստատում է պետական ծառայության պաշտոնների անձնագրերը.
  • միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին`աշխատակազմում պետական ծառայողներին բարձրագույն խորհրդականի դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ.

 սահմանում է՝
 
  •  պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և աշխատակարգը.
  • պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կարգը.
  • պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերի կազմման և թեստավորման կարգը.
  • պետական ծառայողների ատեստավորման կարգը.
  • պետական ծառայողների վերապատրաստման կարգը.
  • աշխատակազմի ստորաբաժանումների գործունեության կարգը.
  • պետական ծառայողների անձնական գործերի վարման կարգը.
  • ծառայության աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների պաշտոնային, ինչպես նաև մյուս հաստիքների դրույքաչափերը` ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարվա համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում.
  • աշխատակազմի խնդիրներին համապատասխան` աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները.
  • կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի` իրավական ակտերի պահանջներին հակասող իրավական ակտերը.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ.
  • նշանակում և ազատում է աշխատակազմի ղեկավարին, աշխատակազմի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

Աշխատակազմի անմիջական ղեկավարումն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը, ում նշանակում եւ ազատում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը: Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:

 Աշխատակազմի ղեկավարն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու ծառայության պետի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը` ծառայության պետի հրամանով: Աշխատակազմի ղեկավարը աշխատակազմում պետական ծառայող է և ենթակա ու հաշվետու է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին:

Աշխատակազմի ղեկավարը`

  •  ապահովում է աշխատակազմում պետական ծառայության իրականացումը.
  • առաջարկություն է ներկայացնում ծառայության պետին`օրենքով, իրավական այլ ակտերով և կանոնադրությամբ նախատեսված աշխատակազմի գործունեության բնագավառներին, նպատակներին, խնդիրներին համապատասխան` աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հիմնական ուղղությունների և կարգի վերաբերյալ.
  • ապահովում է աշխատակազմի բնականոն գործունեությունը, պարբերաբար վերլուծում է աշխատակազմի գործունեությունը, իրականացնում ընթացիկ գործունեության վերահսկողությունը.
  • բացահայտում է հրատապ լուծման ենթակա խնդիրները, գնահատում կարծիքները և դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ, իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.
  • առանց լիազորագրի, իր իրավասության սահմաններում, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և ծառայության անունից, ներկայացնում է նրանց շահերը այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում, կնքում պայմանագրեր և գործարքներ, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
  • օրենքով, իրավական այլ ակտերով, հիմնադրի և աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված կարգով` տնօրինում է աշխատակազմին ամրագրված պետական գույքը, այդ թվում` ‎ֆինանսական միջոցները.
  • տնօրինում է աշխատակազմի գործունեության արդյունքում ձևավորված տեղեկատվությունը, օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված կարգով ապահովում է տեղեկատվության տրամադրումն ըստ նշանակության.
  • հսկողություն է իրականացնում ծառայության արխիվում`օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
  • օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և ազատում պետական ծառայողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի միջոցներ և կարգապահական տույժեր`բացառությամբ  կանոնադրության 15-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված պաշտոնների.
  • շնորհում է պետական ծառայության դասային աստիճաններ` բացառությամբ բարձրագույն խորհրդականի դասային աստիճանների.
  • Ծառայության պետի հաստատմանն է ներկայացնում պետական ծառայության պաշտոնների անձնագրերի նկարագրերը, հիշյալ պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը.
  • որոշում է կայացնում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին, հայտարարում է մրցույթները.
  •  սահմանված կարգով կազմակերպում է աշխատակազմի աշխատակիցների վերապատրաստման և որակավորման բարձրացման աշխատանքները.
  • ապահովում է աշխատակազմի կապը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ու այլ մարմինների հետ.
  • հանդիսանում է ծառայության ֆինանսական միջոցների կարգադրիչը`գլխավոր ֆինանսիստը և իրականացնում օրենսդրությամբ նրան վերապահված լիազորությունները.
  •  պատասխանատու է ծառայության և աշխատակազմի ֆինանսական պարտավորությունները և հիմնական միջոցներն արդյունավետ կառավարելու (ներառյալ` հիմնական միջոցների հաշվառումը, պահպանությունը և շահագործումը), ինչպես նաև նյութական և ֆինանսական միջոցների վատնումն ու չնախատեսված ծախսերը կանխելու, արդյունավետ օգտագործելու համար.
     
Աշխատակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը գործում է նրա անմիջական ենթակայությամբ և իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների կազմակերպումը և համակարգումը: Աշխատակազմի ղեկավարի տեղակալը պետական ծառայող է, որին պաշտոնի է նշանակում ծառայության պետը:  Աշխատակազմի ղեկավարի տեղակալի լիազորությունները սահմանվում են կանոնադրությամբ, պաշտոնի անձնագրով և իրավական այլ ակտերով: Աշխատակազմի ղեկավարի տեղակալն աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում կատարում է վերջինիս պարտականությունները:

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ 
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

Աշխատակազմի պետական ծառայողները և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներն իրենց գործառույթներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի և իրավական այլ ակտերի համաձայն:  Աշխատակազմում պետական ծառայողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

Աշխատակազմում պետական ծառայողներ չեն համարվում ծառայության պետի օգնականն ու մամուլի քարտուղարը, տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձինք:

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ