Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@investigatory.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Գործառույթներ
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Հատուկ քննչական ծառայությունը գործում է «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում:

Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝  ՀՔԾ-ն  իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող:

Հատուկ քննչական ծառայությունն ինքնուրույն պետական մարմին է եւ լիազորություններն իրականացնելիս անկախ է: Հատուկ քննչական ծառայությունը ղեկավարում է ծառայության պետը: Հատուկ քննչական ծառայության նստավայրը Երեւան քաղաքն է:

ՀՔԾ-ի գործունեության իրավական երաշխիքները սահմանված են օրենքի 17-րդ հոդվածով, ըստ որի՝ ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, օրինական պահանջները չկատարելը, նրա եւ նրա ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:  Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում եւ քրեական գործի ենթակայությունը որոշում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:
 
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ՝

  • կազմակերպում, վերահսկում և ղեկավարում է ծառայության ծառայողների գործունեությունը.
  • կատարում է պարտականությունների բաշխում ծառայության աշխատակիցների միջև.
  • ընդունում է ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված որոշումներ, տալիս է հրամաններ, հանձնարարականներ և ցուցումներ.
  • նշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում դրանք, փոխում է ծառայողական քննություն կատարողին.
  • հաստատում է ծառայության կառուցվածքը, հաստիքացուցակը և կանոնադրությունը.
  • միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին` հատուկ քննչական ծառայության ծառայողներին բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ.
  • կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն, քննում է ծառայության ծառայողների դեմ բերված բողոքները և դիմումները.
  • կազմակերպում է ծառայության նյութատեխնիկական ապահովումը.
  • օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է ծառայության դեպոզիտ հաշվի միջոցները.
  • կազմակերպում է ծառայության ծառայողների մասնագիտական և հատուկ ուսուցումը.
  • իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում ծառայության ծառայողներին.
  • առաջարկություններ է ներկայացնում ծառայության կազմավորման ու գործունեության մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
  • ապահովում է ծառայության համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ.
  • հրապարակում է տեղեկատվություն իր գործունեության մասին, յուրաքանչյուր տարի ՀՀ Նախագահին և Ազգային ժողովին ներկայացնում է գրավոր հաղորդում ծառայության նախորդ տարվա գործունեության մասին.
  • իրականացնում է օրենքներով ու իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ.
  • հատուկ քննչական ծառայության պետը պատասխանատվություն է կրում ծառայության գործունեության համար. 
     
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ`

  1. փոխարինում է ծառայության պետին` վերջինիս բացակայության  ժամանակահատվածում.
  2. մասնակցում է առավել բարդ քննչական գործողությունների կատարմանը, քննիչներին ցույց է տալիս անհրաժեշտ օգնություն դրանց կատարման գործում.
  3. ամփոփում և վերլուծում է ծառայության աշխատանքը` նրա գործունեության առանձին ուղղություններով.
  4. կազմում է ծառայության վիճակագրական հաշվետվությունները, նախապատրաստում է նյութեր` օպերատիվ խորհրդակցություններում քննարկելու համար.
  5. իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
  6. պետի  հանձնարարությամբ կազմակերպում, վերահսկում և ղեկավարում է ծառայության ծառայողների գործունեությունը: