Ծնվել է 1982թ. հունվարի 24-ին Երևան քաղաքում:
2008թ.-ին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը:
2008թ.- 2010թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին քննչական բաժանմունքում որպես քննիչ:
2010-2012թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին քննչական բաժանմունքում որպես ավագ քննիչ:
2012-2013թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 2-րդ քննչական բաժանմունքում որպես ավագ քննիչ:
2013-2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում որպես ՀԿԳ ավագ քննիչ:
2014-2017թթ. աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում` զբաղեցնելով հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը:
2017թ. հունվարի 26-ից զբաղեցնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը:
Պարգևատրվել է «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի, «Քննչական գլխավոր վարչության 50 ամյակի», «ՀՀ իրավակարգի ամրապնդման համար», «Գերազանց ծառայության համար» «Օրենքի պատվար» մեդալներով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
2015թ. ապրիլի 7-ին ստացել է արդարադատության մայորի արտահերթ կոչում:
ՀՀ նախագահի 2016թ. նոյեմբերի 26-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով: