Ծնվել է 1970թ. օգոստոսի 22-ին Երևան քաղաքում:
1992թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1993թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտում որպես մեթոդական կաբինետի վարիչ:
1993-2008թթ. աշխատել է ՀՀ դատախազության համակարգում՝ զբաղեցնելով Կոտայքի միջշրջանային դատախազության քննիչի, Կոտայքի մարզի դատախազության ավագ քննիչի, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ քննիչի, Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչի, ապա Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնները:
2008 թվականից աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որպես հատկապես կարևոր գործերի քննիչ, իսկ 2013թ. դեկտեմբերի 20-ից` որպես հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 2015 թվականի մարտի 17-ի հրամանով նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնում:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է (2009թ.):
Պարգևատրվել է ՀՀ դատախազության հոբելյանական մեդալով և ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, բազմիցս խրախուսվել է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 2013թ. նոյեմբերի 28-ի հրամանով շնորհվել է արդարադատության գնդապետի արտահերթ կոչում, ՀՀ նախագահի` 2018թ. նոյեմբերի 30-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով: