Ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 2-ին` Կապան քաղաքում:
2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:
2005-2007թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2017թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
29.12.2007-05.10.2011թթ – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական խմբի քննիչ:
05.10.2011-28.02.2013թթ – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ:
28.02.2013-30.08.2014թթ – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ:
02.09.2014-14.02.2015թթ – ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ:
14.02.2015-24.07.2018թթ -- ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:
24.07.2018 թվականից մինչ օրս - ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ:
Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է արժեքավոր հուշանվերով, շնորհակալագրերով, «Գերազանց ծառայության համար», «ՀՀ իրավակարգի ամրապնդման համար» մեդալներով:
11.09.2017թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: