Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Վարչության պետերի տեղակալներ
ՎԱԶԳԵՆ ԳԵՂԱՄԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Ծնվել է 1980թ. մարտի 22-ին Արարատի մարզի Բերքանուշ գյուղում:

2001թ. գերազանցությամբ ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում:

Ուսումնառության ավարտից հետո՝ 2001-2003թթ., որպես քննիչ աշխատել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մալաթիայի քննչական բաժնում:

2003-2005թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում՝ որպես գիտաշխատող, միաժամանակ դասավանդել «քրեական իրավունք» և «քրեակատարողական իրավունք» առարկաները:

2005-2011թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ:

2011-2013թ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետի տեղակալ:

2013թ. նոյեմբերի 25-ից մինչև 2015թ. մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում զբաղեցրել է ՀԿԳ քննիչի, ՀԿԳ ավագ քննիչի, պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնները:

2015թ. մարտի 17-ից զբաղեցնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնը: 

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Պարգևատրել է «Օրենքի պատվար», «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, «Քննչական գլխավոր վարչության 45-ամյակի», «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակի» կրծքանշաններով, ուսումնառության և աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների: