Ծնվել է 1976թ. հունվարի 14-ին Երևանում: Բարձրագույն կրթությունը ստացել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի (ներկայումս` ՀՀ ոստիկանության ակադեմիա) իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1992-ից՝ Ոստիկանությունում:
1996-2002թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական վարչության Արարատի քննչական բաժանմունքի քննիչ:
2002-2005թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական վարչության Արարատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ:
2005-2007թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 4-րդ (Երևան քաղաքի քննչական) վարչության Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ:
2007-2008թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության ավագ քննիչ:
2008-2009թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:
2009-2010թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննչական խմբի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:
2010-2013թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ (Հատկապես կարևոր գործերի քննության) վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ:
2013-2014թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնակատար, հատկապես կարևոր գործերի քննիչ, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:
2014թ. մինչ օրս ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների վարչության պետի տեղակալ: Ամուսնացած է, ունի 2 երեխա:
Պարգևատրվել է «Օրենքի պատվար», «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ, 2-րդ և 1-ին աստիճանի մեդալներով, «Քննչական գլխավոր վարչության 40-ամյակի» «Քննչական գլխավոր վարչության 45-ամյակի», «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակի», «Ոստիկանության գերազանց ծառայության համար» շքանշաններով, ինչպես նաև` տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել է շնորհակալագրերի, պատվոգրի և բազմաթիվ այլ խրախուսանքների:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 2014թ. նոյեմբերի 28-ի հրամանով շնորհվել է արդարադատության գնդապետի արտահերթ կոչում:
ՀՀ Նախագահի 2015թ. մայիսի 18-ի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: