Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Վարչության պետեր
ԷԴԳԱՐ ՀԱՅԿԻ ՊՈՂՈՍՅԱՆ
Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երրորդ դասի խորհրդական

Ծնվել է 1981թ. դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքում: Բարձրագույն կրթությունը ստացել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 2007 թվականին՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 2007 թվականից:

2007-2010թթ.  ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ:

2010-2012թթ.  ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության՝ պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ:

2012-2013թթ   ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության՝ պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ:

2013-2014թթ.  ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:

2014-2017թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:

26.01.2017-17.11.2017 թթ.  Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ:

2017թ.-ի նոյեմբերի 17-ից առ այսօր Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ:

Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով, «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակի» շքանշանով, Ոստիկանության պատվոգրով,  ՀՀ ոստիկանապետի և ՀՀ գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել է «Համագործակցության ապահովման համար» մեդալներով: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից պարգևատրվել է  «Գերազանց ծառայության համար» մեդալով և արժեքավոր հուշանվերով՝ ձեռքի ժամացույցով, ինչպես նաև արժանացել է շնորհակալագրերի:

ՀՀ նախագահի` 2015թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով: