Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Վարչության պետեր
ՎԱՐՈՒԺԱՆ ԶԱԼԻԿՈՅԻ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Ծնվել է 1977թ. փետրվարի 9-ին Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում: Բարձրագույն կրթությունը ստացել է ՀՀ ՆԳՆ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1999 թվականին՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1999 թվականից ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական վարչության Արարատի քննչական բաժանմունքում` աշխատելով որպես քննիչ: 
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, գերմաներենին:


1999-2002թթ.  ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժանմունքի քննիչ:
2002-2008թթ.  ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ:
2008-2010թթ   ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ:
2010-2011թթ.  ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արարատի մարզի քննչական բաժնի պետ:
2011-2012թթ.  ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի պետ:
2012-2013թթ.  ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վայոց ձորի մարզի քննչական բաժնի պետ:
2013 -2014թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ:
2014թ. մինչ օրս ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ:
2006թ. Ուսումնառություն է անցել ոստիկանության աշխատակիցների որակավորման բարձրացման ՌԴ ՆԳՆ ինստիտուտում:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով, «Քննչական գլխավոր վարչության 45-ամյակի», «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակի», շքանշաններով, «Ոստիկանության գերազանց ծառայության համար» կրծքանշանով, «Ազատամարտիկների վետերանների միության» հուշամեդալով ինչպես նաև` տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և խրախուսանքների:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 2014թ. նոյեմբերի 28-ի հրամանով շնորհվել է արդարադատության գնդապետի արտահերթ կոչում: