Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Վարչության պետեր
ԱՇՈՏ ԱՐՄԵՆԻ ՕՀԱՆՅԱՆ
Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Ծնվել է 1982թ. հունվարի 31-ին Երևան քաղաքում: Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 2003 թվականին՝ ստանալով իրավաբանի որակավորում:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 2005 թվականից:

2005-2013թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:

2013-2014թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:

2014-2016թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:

2016-2017թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:

2017թ.-ի նոյեմբերի 17-ից առ այսօր Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ:

Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակի» շքանշանով, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից պարգևատրվել է արժեքավոր հուշանվերով, ՀՀ հատուկ քննչական ծառայության «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով, ինչպես նաև արժանացել է շնորհակալագրերի:

ՀՀ նախագահի 2016թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով: