Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Պետի տեղակալներ
ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Ծնվել է 1973թ. ապրիլի 12-ին Երևանում՝ ծառայողի ընտանիքում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1995 թվականին՝ ստանալով իրավագետի որակավորում: Միաժամանակ, ավարտել է ԵՊՀ ռազմագիտական ամբիոնը՝ ստանալով լեյտենանտի կոչում: Մասնագիտական գործունեությունն սկսել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության քննչական գլխավոր վարչության Շահումյանի քննչական բաժնում՝  աշխատելով որպես քննիչ:

 

1998-1999թթ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության քննչական գլխավոր վարչության Շահումյանի քննչական բաժնի քննիչ

1999-2000թթ ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ

2000-2007թթ ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության ավագ քննիչ

2007-2008թթ ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության դատախազ

2008-2012թթ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ

2012-2013թթ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ 

Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

ՀՀ Նախագահի 2013թ. նոյեմբերի 21-ի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: