Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Պետի տեղակալներ
Հովհաննես Կենսաբերի Ենոքյան
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Ծնվել է 1965թ. հունիսի 14-ին` Երևանում:

1991թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1985-1987թթ ծառայել է Խորհրդային բանակում:
10.12.1989-18.04.1994թթ աշխատել է «Անուշ» Փ/Ձ-ում՝ որպես իրավախորհրդատու:

27.04.1994-31.08.1994թթ ծառայել է ՀՀ ՆԳՆ ԿՀԴՊ գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի թիվ 2 վարչությունում:

31.08.1994-12.01.1999թթ աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի Խորհրդային շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ:

12.01.1999-12.04.2001թթ աշխատել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազությունում՝ որպես ավագ քննիչ:

12.04.2001-15.07.2009թթ աշխատել է Երևան քաղաքի դատախազությունում՝ նախ որպես ավագ քննիչ, 18.05.2004 թվականից՝ դատախազի օգնական, 07.06.2005 թվականից՝ դատախազի ավագ օգնական, իսկ 01.05.2007 թվականից՝ որպես ավագ դատախազ:

15.07.2009-16.05.2016թթ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` նախ ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության դատախազի, 2009թ. հոկտեմբերի 26-ից` պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի,  2012թ. մայիսի 31-ից` նույն վարչության ավագ դատախազի, իսկ 2013թ. հոկտեմբերի 18-ից՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնում:

02.06.2018-02.08.2018թթ աշխատել է ՀՀ ոստիկանապետի աշխատակազմի խորհրդականի պաշտոնում:

02.08.2018 թվականից մինչ օրս` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:

Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Աշխատանքային գործունեության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի 2007թ. հունիսի 29-ի և 2013թ. հունիսի 27-ի հրամաններով պարգևատրվել է«Վազգեն Սարգսյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: