Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Բյուջետային հատկացումներ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է մրցույթ թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով
2020-04-30

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

 

Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցույթային

հանձնաժողովի 2020 թվականի «ապրիլի» 29-ի թիվ 1 որոշմամբ

 

Պատվիրատուն` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, որը գտնվում է ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա հասցեում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին»               N 1334-Ն որոշման «այսուհետ՝ Որոշում» պահանջներով՝ հայտարարում է մրցույթ թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով: Ծառայությունների տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցը ամրագրված է համապատասխան պայմանագրի հավելվածով:

Սույն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի հետ Որոշմամբ սահմանված կարգով 3 աշխատանքային օրվա ընթացքում կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի բովանդակությունը կցվում է սույն հայտարարությանը։

Մրցույթի արդյունքներով որպես թարգմանիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմանը համապատասխան որակավորված համարվող անձը: Նշված անձինք ունեն սույն հայտարարության հիման վրա անցկացվող մրցույթին մասնակցելու հավասար իրավունք:

Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվում Որոշմամբ սահմանված կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, իսկ եթե անհնար է գնային առաջարկով որոշել հաղթողին, ապա հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:

Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերում առաջարկվող գինը պետք է ներառի Կատարողի կողմից Պայմանագրի հիման վրա ծառայությունների մատուցման հետ կապված բոլոր հնարավոր ծախսերը:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված անձը Պայմանագրի հիման վրա թարգմանչական ծառայություններ պետք է մատուցի ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերում ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթերի, պետք է ներկայացնեն նաև թարգմանչի մասնագիտական աշխատանքային ստաժը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեությունը և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկելու հանգամանքները հիմնավորող փաստաթղթեր:

Սույն մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ մինչև 2020 թվականի մայիսի 18-ը ժամը 11:00-ն։ Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, փաստաթղթային ձևով՝ փակ ծրարով: Հայտերի բացումը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 18-ին ժամը 11:30-ին։

Մրցույթի մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձում և ստորագրում կնքում է այն ներկայացնողը: Ծրարում ներառված փաստաթղթերը, կազմվում են բնօրինակից (բացառությամբ 3-րդ կողմի կողմից տրամադրված կամ հաստատված փաստաթղթերի, որոնց դեպքում ներկայացվում է դրանց` բնօրինակից պատճենահանված տարբերակը) և 2 օրինակ պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը: Հայտում ներառվող բնօրինակ փաստաթղթերի փոխարեն կարող են ներկայացվել դրանց նոտարական կարգով վավերացված օրինակները։ Ծրարը և սույն հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը: Եթե հայտը ներկայացնում է լիազորված անձը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ: Ծրարի վրա հայերեն լեզվով նշվում են`

1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.

3) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

4) «թարգմանչական ծառայությունների մատուցման հայտ» բառերը.

Վերը նշված պահանջներին չհամապատասխանող հայտերը հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովին:

 

                         

Հեռախոս՝ (096) 91 98 99, 011-900-014։

Էլ. Փոստ՝ g.babayan@ccc.am

Պատվիրատու՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն