Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Տեսադարան
Վահրամ Շահինյանը մասնակցել է դատախազության աշխատողի օրվան և դատախազության 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին
2015-07-01

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան և դատախազության 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: 

ՀՀ հատուկ քննչական ծառայության և անձամբ իր անունից շնորհավորելով դատախազության աշխատողի օրվա և դատախազության 97-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Վահրամ Շահինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի ձևավորման ու զարգացման գործում դատախազությունը կարևոր առաքելություն ունի, որի ամենօրյա ու հետևողական աշխատանքից է կախված մեր երկրում օրինականության ապահովումը:

Ակներև է, որ դատախազությունը որպես պետական առանձնահատուկ գործառույթներ իրականացնող կառույց, վաղուց կայացել է, այն առանձնացել է և՛ իր գործելաոճով, և՛ ձևավորված ավանդույթներին հավատարիմ մնալու սկզբունքայնությամբ: Դատախազության առջև դրված խնդիրների լրջությունը նրա յուրաքանչյուր աշխատակցից պահանջում է փորձ ու գիտելիքներ, պետության ու պետական շահի յուրահատուկ ըմբռնում, երկրի ու ժողովրդի հանդեպ պարտքի բարձր գիտակցում: Մեծ է դատախազների պատասխանատվությունը. նրանք պետք է աչքի ընկնեն իրենց մասնագիտական հմտություններով, մարդկային բարձր որակներով, կանխատեսելի ու կշռադատված գործելաոճով, քանզի միայն այդպես կարելի է ձեռք բերել թե՛ հանրության և թե՛ իրավապահ մյուս կառույցների գործընկերների հարգանքն ու վստահությունը»:

Տոնական օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը իր ելույթում առանձնահատուկ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը խիստ կարևորում է համագործակցությունը դատախազության հետ:

«Հանցագործությունների դեմ մղվող անզիջում պայքարի արդյունավետության, երկրում օրինականության պահպանման մակարդակն ու քրեական դատավարության ոլորտում հայտնված մարդու իրավունքների պաշտպանությունը էապես կախված է երկու կառույցների համագործակցությունից»,- ասել է Վ. Շահինյանը:

Վահրամ Շահինյանը դատախազության աշխատակիցներին, համակարգի վետերաններին մաղթել է առողջություն, ընտանեկան երջանկություն և նորանոր ձեռքբերումներ:

Տոնական օրվա առթիվ Վահրամ Շահինյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին փոխանցեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հուշանվերը` Ապոլոն աստծո կիսանդրին: