Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@investigatory.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Տեսադարան
2017-01-27
ՀՀ հատուկ քննչական ծառայության 2017 թվականի հունվարի 27-ին անցկացված խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքների արդյունքները և նախանշվել 2017թ.-ի հիմնական անելիքները: Նիստը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:
2016-02-02
ՀՀ հատուկ քննչական ծառայության 2016 թվականի փետրվարի 1-ին անցկացված ընդլայնված խորհրդի նիստը նվիրված էր Ծառայության անցած տարվա կատարած աշխատանքներին: Նիստը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:
2015-07-01
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան և դատախազության 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:
2015-01-26
ՀՀ հատուկ քննչական ծառայության 2015 թվականի հունվարի 26-ին անցկացված ընդլայնված խորհրդակցությունը նվիրված էր ծառայության անցած տարվա կատարած աշխատանքներին: Խորհրդակցությունը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:
2014-11-28
Նոյեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ: Ներկա էին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և այլք:
2014-10-21
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) հատկացված նոր մասնաշենքի բացմանը: Ծառայությունը մինչ նոր՝ մայրաքաղաքի Վաղարշ Վաղարշյան 13ա հասցեում գտնվող շենք տեղափոխվելը, գտնվել է ՀՀ գլխավոր դատախազության շենքում` ծառայության գործունեության համար ոչ բավարար տարածքով առանձին հարկաբաժնում: Նախագահը շրջել է նորաբաց մասնաշենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, Հատուկ քննչական ծառայության անձնակազմի հետ խոսել ծառայության առջև դրված խնդիրների և նոր ու բարենպաստ պայմաններում գործառույթների առավել արդյունավետ իրականացման անհրաժեշտության մասին, հաջողություններ մաղթել ծառայությանը՝ հետագա գործունեության ընթացքում:
2014-09-26
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
2014-09-09
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Վահրամ Շահինյանը ելույթ է ունեցել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ և գործընկեր կառույցի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել ՀՀ հատուկ քննչական ծառայության մեդալներով և շնորհակալագրերով: