Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
Զննել արխիվը
Զննել արխիվը
2015-06-18
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքում կատարված ստուգումներով պարզվել է, որ փորձաշրջանի մեջ գտնվող երկու դատապարտյալների՝ առանձին օրերին բաժանմունք ներկայանալու մասին անձնական գործերին կցված ժամանակացույցերում առկա տեղեկությունները չեն համապատասխանում ստուգումներով ձեռք բերված տվյալներին, քանի որ տվյալ ժամանակահատվածում նրանք գտնվել են արտերկրում:
2015-06-17
Շիրակի մարզի դատախազի տեղակալի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի Մուշի բաժին է ստացվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի վարույթում գտնվող քրեական գործով Հ. Ս.-ի հաշվառման և փաստացի բնակության վայրերում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունները բավարարելու մասին դատարանի որոշումները կատարելու և վերջինիս հարցաքննության կանչելու մասին ծանուցագրերը հանձնելու վերաբերյալ հանձնարարությունները:
2015-06-16
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Հովհաննես Չ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հունվարի 4-ին՝ գիշերային ժամի, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում գտնվելու ժամանակ իրեն են մոտեցել հիմարկի մի քանի աշխատակիցներ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, ստիպողաբար մտցրել են հիմնարկ:
2015-06-16
ՀՀ Արարատի մարզի դատախազի զեկուցագրի համաձայն` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի պաշտոնատար անձինք կատարել են պաշտոնեական կեղծիք:
2015-06-15
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազոր Արայիկ Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
2015-06-15
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
2015-06-15
Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քաղաքացի Նորետա Է.-ի ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ ոստիկանության Մարտունու բաժնի առանձին պաշտոնատար անձինք, իրենց սպասարկվող տարածքում բացասական ցուցանիշներ չունենալու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել էին ծառայության շահերին հակառակ` թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման ենթարկված քաղաքացուն համոզել, հորդորել էին ընդունել իրականում իրեն չպատկանող զգալի չափի մարիխուանա տեսակի թմրամիջոցն ապօրինի պահելու փաստը:
2015-06-12
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության ավագ տեսուչ Արմեն Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել: