Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
Զննել արխիվը
Զննել արխիվը
2015-06-24
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ոստիկանության ներքին անվտանգության վարչության անցկացված ստուգումներով պարզվել է, որ 2012-2013 թվականների ընթացքում հիշյալ բաժնի անձնագրային բաժանմունքի կողմից երկու տասնյակից ավել քաղաքացի հաշվառվել է գոյություն չունեցող հասցեում:
2015-06-23
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ակնհայտ անչափահաս քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Հ.-ն:
2015-06-23
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Արթուր Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել:
2015-06-22
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Կոնստանտին Հայրապետյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և ծանր հանցագործության դեպքը թաքցրել է հաշվառումից:
2015-06-22
Քաղաքացի Արտյոմ Մ.-ն ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ բաժնի ծառայողը 2015 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 03:35-ի սահմաններում, իրեն բերել է ոստիկանության բաժին, որի մուտքի դիմաց բռունցքով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
2015-06-19
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ նախկինում իր պատիժը կրել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ հիմնարկի պաշտոնատար անձը միջոցներ չի ձեռնարկել այլ դատապարտյալի կողմից հիշյալ հիմնարկ թմրամիջոց տեղափոխելու փորձը կանխելու ուղղությամբ
2015-06-19
ՀՀ ռազմական ոստիկանության աշխատակից Մանուկ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. ապրիլի 21-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ռազմական ոստիկանության նախկին ծառայող Արմեն Ս.-ն, ով որպես քննիչ ներկայումս աշխատում է ՀՀ քննչական կոմիտեում, երկու ընկերների հետ առանց պատճառի ծեծի է ենթարկել իրեն, որի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ:
2015-06-18
Քաղաքացի Արամ Ծ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում իր ավտոմեքենայով քարշակել է իր ծանոթ Ն. Խ.-ի խափանված ավտոմեքենան: