Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Լուրեր
Զննել արխիվը
Զննել արխիվը
2015-08-07
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության մայոր Վիգեն Խաչատրյանը և սերժանտ Վահագն Տոնապետյանը, նախնական համաձայնությամբ, խմբով, շինություն ապօրինի մուտք գործելով, կատարել են ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն:
2015-08-07
Արման և Արմեն Սարգսյան եղբայրների կողմից նախնական համաձայնությամբ և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ 2015 թվականի ընթացքում «Օրթոպեդիայի և վնասքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը, իր ընկերոջ միջոցով փորձել է պաշտոնատար անձին 6 հազ. ԱՄՆ դոլար գումար փոխանցել
2015-08-06
Սմբատ Գրիգորյանը 2007 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ճանապարհին, խուլիգանական դրդումներով, փորձել է երկու և ավելի անձանց՝ Սերյոժա Գևորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին և Վահագն Հակոբյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
2015-08-06
Քաղաքացի Արմեն Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը դռան փականը վնասելով մուտք է գործել իր տուն, գողություն կատարելու նպատակով խառնել է ննջասենյակի և նախասենյակի պահարանները, անկողինը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել է:
2015-08-05
Քաղաքացի Արամայիս Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 23-ին իր կողմից ինքնավնասում կատարելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում իրենց տուն այցելած ՀՀ ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ հիշյալ արարքը կատարել է ոստիկանության աշխատակիցների կողմից անհիմն հետապնդվելու պատճառով:
2015-08-05
ՀՀ ոստիկանության աշխատակից Ալբերտ Թ.-ն հայտնել է, որ 2015 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ընթացքում նկատել է մի խումբ քաղաքացիների, ովքեր, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ փոխադարձ տվել են հայհոյանքներ և հարվածներ հասցրել միմյանց, որի պատճառով քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
2015-08-04
Քաղաքացի Ժաննա Յ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչը 2015 թվականի հունիսի 29-ին իր բնակարանում կատարած խուզարկության ժամանակ իրեն ամբողջությամբ չի ծանոթացրել դատարանի՝ բնակարանում խուզարկություն կատարելու որոշմանը:
2015-08-04
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի աշխատակից Սամվել Օհանյանը, նույն վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ռազմիկ Ղաբուլյանը և Մեսրոպ Մարտիրոսյանը, 2014թ. սեպտեմբերի 15-ին նշանակված լինելով ՀՀ առողջապահության նախարարության Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական