Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
Զննել արխիվը
Զննել արխիվը
2015-07-16
Քաղաքացի Սամվել Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 28-ն աշխատելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խաչարձանի անտառպետության պահաբաժնի անտառապահ և օժտված լինելով իր վստահությանը հանձնված
2015-07-15
Քաղաքացի Քրիստինե Գ.-ն ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունվարի 11-ին Արտակ Գ.-ի հետ տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս է եղել Երևանի Բագրատունյաց և Արտաշատի խճուղու խաչմերուկ: Տաքսի ավտոմեքենայի հեռանալուց հետո
2015-07-14
Քաղաքացի Ռոման Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի մարտի 12-ին իր նախկին ընկերուհի Նաիրա Մ.-ի ծանոթ Արսեն Մ.-ն, գործերի վերաբերյալ խոսելու նպատակով, խաբեությամբ իրեն կանչել է ռեստորանային համալիր, որտեղ Նաիրա Մ.-ն և նրա ընկերները փակել են սենյակի դուռը և իր նկատմամբ բռնություն գործադրելով՝ պարտադրել են գրել Նաիրա Մ.-ին 50 մլն ՀՀ դրամ պարտք լինելու վերաբերյալ ստացական:
2015-07-10
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, մի շարք ուսուցողական, վերապատրաստման դասընթացներ է անցկացրել ծառայության քննչական կորպուսի ներկայացուցիչների համար:
2015-07-10
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գողություն կատարելու մեջ մեղադրվող Աննա Մ.-ն իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատական նիստի ժամանակ հայտնել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք ամբողջ ընթացքում իմացել են իր և ամուսնու գտնվելու վայրի մասին, ինքը պարբերաբար հեռախոսակապի մեջ է եղել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ գծով տեղակալի և նույն բաժնի օպերլիազորի հետ:
2015-07-10
2015 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 12:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ «Չարենցավան» բժշկական կենտրոնի բուժքույր Անի Մ.-ի սենյակից գողացել է նրան պատկանող պայուսակը, որի մեջ եղել է գումար, անձնագիր, սոցիալական քարտ, անձնական օգտագործման իրեր՝ վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
2015-07-09
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Արսեն Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել:
2015-07-08
Քաղաքացի Հակոբ Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ կեղծ փողեր իրացնելու կասկածանքով 2015 թվականի ապրիլի 29-ին ՀՀ ոստիկանության Վեդիի բաժին բերման ենթարկվելուց հետո, հիշյալ բաժնի աշխատակիցները հոգեբանական ճնշում են գործադրել իր նկատմամբ