Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Լուրեր
Զննել արխիվը
Զննել արխիվը
2015-08-21
2015 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Տաշիր քաղաքում ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակից Զոհրաբ Ծ.-ի նկատմամբ՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ, քաղաքացի Արտյոմ Մ.-ի կողմից առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ
2015-08-20
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի «Դսեղի» անտառտնտեսության «Դսեղ», «Մարց», «Մոտկոր», «Լորուտ» անտառպետություններում նշանակվել են ստուգումներ՝ քննությանը հետաքրքրող մի շարք հարցերի պարզաբանման համար:
2015-08-19
Քաղաքացի Ռոման Բ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 20-ին ոստիկանության ծառայողներն իրեն անհիմն տեղափոխել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին և տևական ժամանակ պահել այնտեղ:
2015-08-18
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործով մեղադրյալներ Հակոբ Թ.-ն և Թովմաս Թ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ հիշյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում բռնություն են կիրառել իրենց նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ:
2015-08-18
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացի Մահեր Մ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2011 թվականին իր խանութում ոստիկանության աշխատակից Սմբատ Մովսիսյանին տվել է 2500 ԱՄՆ դոլար իր կնոջ համար ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու նպատակով, սակայն հետագայում, հասկանալով, որ չի կարող նման ճանապարհով անձնագիր ձեռք բերել, հետ է պահանջել իր գումարը:
2015-08-17
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազոր Արամ Մայիլյանը կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով յուրացում:
2015-08-17
Քաղաքացի Սոֆյա Է.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ամուսինն անսպասելի եկել է հայրական տուն, կոտրել է տան դռան փականը, հայհոյանքներ է հնչեցրել իր և ծնողների հասցեին ու հեռացել է:
2015-08-14
Քաղաքացի Զոհրաբ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքին հարող հատվածում ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են իր վարած ավտոմեքենան և պարզելով, որ մեքենան վարում է ոգելից խմիչքի ազդեցության տակ` այդ հանգամանքը չարձանագրելու համար իրենից պահանջել են կաշառք, սակայն ինքը հրաժարվել է գումար տալ ոստիկաններին: