Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
Զննել արխիվը
Զննել արխիվը
2015-07-27
2014թ. հուլիսի 25-ին քաղաքացի Գոհարիկ Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ 2013 թվականին համացանցի միջոցով ծանոթացել և տևական ժամանակ շփվել է ոմն Արթուրի հետ, ով, ինչպես հետագայում է պարզվել, հանդիսացել է ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Մկրտչյանը:
2015-07-27
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Երվանդ Թորոսյանը 2014թ. ընթացքում ծանոթացել է Գեղամ Գեղամյանի հետ, տեղեկացել, որ վերջինս օգտագործել է թմրամիջոց, նրան հայտնել է, որ ունի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և առաջարկել է ցանկության դեպքում գնել: Գեղամ Գեղամյանի մոտ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու դիտավորություն առաջացնելուց հետո, Երվանդ Թորոսյանը նշել է, որ կարող է այն վաճառել մեկ գրամը 7 հազ. ՀՀ դրամով:
2015-07-24
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Ե.-ն:
2015-07-24
Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված Արմեն Թամարյանը ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամներին 2014 թվականի հոկտեմբերի 26-ին հայտնել է, որ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին, հիշյալ բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է բռնության, այնուհետև ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:
2015-07-23
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի փետրվարի 19-ին ինքը հրավիրվել է ՀՀ ոստիկանության մարզային բաժին, որտեղ ծառայություն իրականացնող ոստիկանը սպառնալիքներ է տվել իրեն՝ պահանջելով խոստովանել իր կողմից չկատարած սպանությունը:
2015-07-23
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
2015-07-22
Քաղաքացի Աշխեն Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, երեք անծանոթ անձինք, ապօրինի մուտք են գործել իր տան բակ: Վերջիններս իրեն ներկայացել են որպես ՀՀ ոստիկանության աշխատակիցներ
2015-07-22
2015 թվականի հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներ Արամ Ա.-ն և Նվեր Ն.-ն զեկուցագրեր են ներկայացրել հիշյալ բաժնի պետին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի մի խումբ բնակիչներ անհիմն վիճաբանել են իրենց հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տվել են հայհոյանքներ և հարվածներ հասցնել իրենց: