Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
Զննել արխիվը
Զննել արխիվը
2015-08-18
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործով մեղադրյալներ Հակոբ Թ.-ն և Թովմաս Թ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ հիշյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում բռնություն են կիրառել իրենց նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ:
2015-08-18
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացի Մահեր Մ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2011 թվականին իր խանութում ոստիկանության աշխատակից Սմբատ Մովսիսյանին տվել է 2500 ԱՄՆ դոլար իր կնոջ համար ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու նպատակով, սակայն հետագայում, հասկանալով, որ չի կարող նման ճանապարհով անձնագիր ձեռք բերել, հետ է պահանջել իր գումարը:
2015-08-17
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազոր Արամ Մայիլյանը կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով յուրացում:
2015-08-17
Քաղաքացի Սոֆյա Է.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ամուսինն անսպասելի եկել է հայրական տուն, կոտրել է տան դռան փականը, հայհոյանքներ է հնչեցրել իր և ծնողների հասցեին ու հեռացել է:
2015-08-14
Քաղաքացի Զոհրաբ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքին հարող հատվածում ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են իր վարած ավտոմեքենան և պարզելով, որ մեքենան վարում է ոգելից խմիչքի ազդեցության տակ` այդ հանգամանքը չարձանագրելու համար իրենից պահանջել են կաշառք, սակայն ինքը հրաժարվել է գումար տալ ոստիկաններին:
2015-08-14
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարեն Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ կիրառել են բռնություն՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին:
2015-08-13
Վլադիմիր Գ.-ի հարևանուհու Իրինա Կ.-ի կողմից ինքնավնասում կատարելու և անչափահաս երեխաներին սպառնալիքներ տալու վերաբերյալ ահազանգի հիման վրա 2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նրանց բնակարան է այցելել ոստիկանության Բազումի բաժնի օպերլիազոր Արման Ֆ.-ն, ով ներկայացել է և տանտիրուհի Նելլի Գ.-ի հրավերով` ներս անցել:
2015-08-12
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացի Նունե Մ.-ն հայտնել էր, որ 2014թ. նոյեմբերի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերլիազորի թելադրանքով տվել է հաղորդում, որ, իբր, ամուսինը իրեն ծեծելով նստեցրել է տաքսի ավտոմեքենա, ամբողջ ճանապարհին ծեծել, հայհոյել է իրեն, ստուգել գրպանները, իր կամքին հակառակ, բաճկոնի գրպանից հանել է 20 հազ. ՀՀ դրամ գումար, ապա քաշելով տարել է մորաքրոջ տնակ, որտեղ դանակով հարվածել է ազդրին ու մեկ օր պահելով այնտեղ, հաջորդ օրը բաց է թողել: