Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
Զննել արխիվը
Զննել արխիվը
2015-09-02
2015թ. մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրականացնելիս, գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության հիշյալ բաժին են բերման ենթարկել Լիաննա Կ.-ին, ով ինքնախոստովանական բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. դեկտեմբերին ինքը, պատուհանի փեղկը հրել-բացելու միջոցով, մուտք է գործել հարևանուհի Գոհարիկ Գ.-ի բնակարան, և ննջասենյակից գողացել 78 հազ. ՀՀ դրամ գումար, սակայն 2 օր անց գողացած գումարը վերադարձրել է Գոհարիկ Գ.-ին: Վերջինս հետաքննության մարմնին հայտնել է, որ իր բնակարանից գողացվել է ոչ թե 78 հազ. ՀՀ դրամ, այլ 38 հազ. ՀՀ դրամ, որն էլ Լիաննա Կ.-ի մայրը 2 օր անց վերադարձրել է իրեն:
2015-09-02
2015 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից այն մասին, որ կրծքավանդակի և մարմնի տարբեր մասերի շրջաններում ծակած-կտրած վերքերով բուժօգնության են դիմել քաղաքացիներ Էդգար Ս.-ն և Սուրեն Մ.-ն:
2015-09-01
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի օպերլիազոր Արայիկ Ավագյանը և համայնքային ոստիկանության տեսուչ Արամ Համբարձումյանը տեղեկանալով 2014թ. դեկտեմբերի 7-ի՝ լույս 8-ի գիշերը, անհայտ անձի կողմից քաղաքացի Գ. Պ.-ին պատկանող ավտոտնակից գողություն կատարելու դեպքի մասին, ժամանել են դեպքի վայր:
2015-08-31
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Քրիստինե Մանգասարյանը, Քրիստինե Նազարեթյանը, Սիրակ Սաքանյանը և Կամո Հայրապետյանը` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով ու որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարել են խուլիգանություն:
2015-08-31
Քաղաքացի Հակոբ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն ապտակել է՝ կոտրելով ականջում տեղադրված լսողության սարքը, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածք:
2015-08-31
Քաղաքացի Անուշ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, իր նախկին ընկեր, ՀՀ ոստիկանության ծառայող Ժիրայր Խ.-ն մեջքի հատվածից հրել և վայր է գցել իրեն բետոնե սալիկների վրա, ինչի հետևանքով ընդհատվել է իր 6 ամսական հղիությունը:
2015-08-28
Արտակ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը համոզելով ու ստիպելով պահանջել է իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով ազատել իրեն ձերբակալումից:
2015-08-27
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հայկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հորդորել են իրեն ընդունել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով իրեն առաջադրված մեղադրանքը: