Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Վինչենցո դել Մոնակոն և Իտալիայի Հանրապետության Ֆինանսական Գվարդիայի կցորդ Մաուրիցիո Մուսկարան հյուրընկալվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում
2020-03-02

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Վինչենցո դել Մոնակոն և Մոսկվայում Իտալիայի Հանրապետության դեսպանությունում Ֆինանսական Գվարդիայի կցորդ, բրիգադային գեներալ Մաուրիցիո Մուսկարան, ով համատեղության կարգով հավատարմագրված է նաև Հայաստանի Հանրապետությունում, այսօր հանդիպել են ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանի հետ:

Դեռևս 2019 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայության պատվիրակության կողմից  Իտալիա կատարած  աշխատանքային այցի շրջանակներում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ հատուկ քննչական ծառայության և Իտալիայի Հանրապետության Ֆինանսական Գվարդիայի միջև իրավապահ ոլորտի համագործակցության շրջանակներում փոխըմբռնման հուշագիր կնքելու վերաբերյալ և միջազգային լավագույն փորձի ներդրմամբ, նոր` ավելի արդյունավետ մեխանիզմներ մշակել մեր երկրում իրականացվող իրավական ոլորտի բարեփոխումների գործընթացում: 

Իտալական կողմին շնորհակալություն հայտնելով սկիզբ դրված համագործակցության զարգացման ուղղությամբ հետևողականորեն իրականացվող հստակ քայլերի համար` Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն անդրադարձավ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում Իտալիայի իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետությանը` կարևորելով հատկապես կոռուպցիոն գործերի քննության ոլորտում իտալական կողմի լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը:  Գնդապետ Մաուրիցիո Մուսկարան հայտնեց, որ իտալական կողմը ևս շահագրգռված է այդ ուղղությամբ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ: Մաուրիցիո Մուսկարան նաև տեղեկացրեց, որ 2020 թվականի մայիսին նախատեսվում է Ֆինանսական Գվարդիայի պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնեց, որ մինչ այդ արդեն կամբողջացվեն փոխըմբռնման հուշագրի նախագծի մշակման աշխատանքները:

Անդրադառնալով Իտալիայում քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման փորձին` Սասուն Խաչատրյանը նշեց, որ դրա ներմուծումը մեծապես կնպաստի մեր երկրում  նախաքննական մարմինների ծանրաբեռնվածության նվազմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Դեսպան Վինչենցո դել Մոնակոն հավաստիացրեց, որ երկկողմ համագործակցության ընդլայնումը շարունակական բնույթ է կրելու, և գեներալ Մաուրիցիո Մուսկարայի Հայաստան կատարած առաջին այցը կարելի է համարել որպես հայ-իտալական արդյունավետ համագործակցության նոր խթան:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով: