Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
Քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ
2020-01-30

Տարբեր լրատվամիջոցների կողմից տարածված` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի` 26.01.2020թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր` ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու և նրանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է  նախաքննական մարմին` բացատրություն տալու, սակայն վերջինս հրաժարվել է ներկայանալ:

Նախապատրաստված նյութերի հիման վրա 30.01.2020թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

           

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: