Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները մասնակցել են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կազմակերպած մասնագիտական քննարկմանը
2019-11-18

ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները նոյեմբերի 16-ից 17-ը մասնակցել են կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի ձեռք բերված ունեցվածքի վերադարձի և միջազգային իրավական փոխօգնության վերաբերյալ թեմաների շուրջ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակերպված մասնագիտական քննարկմանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, նշելով, որ քննարկվող թեմաներն իսկապես անհրաժեշտ են և արդիական, կարևորել է դրանց վերաբերյալ գերմանացի գործընկերների լավագույն փորձի ուսումնասիրումը, ինչը կնպաստի հատկապես ապօրինի հարստացման դեպքերի քննության ընթացքում քննչական աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանն ու քննիչների մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Կոռուպցիոն գործերի քննության ոլորտում մեծ փորձ ունեցող գերմանացի փորձագետները կոնկրետ օրինակներով ներկայացրել են իրենց երկրում կոռուպցիոն հանցագործությունների, այդ թվում` ապօրինի հարստացման փաստերով հարուցված վարույթներն ու դրանց  քննության մեթոդները, անդրադարձել Գերմանիայում ապօրինի ձեռք բերված ունեցվածքը քողարկելու դեպքերին ու դրանց դեմ ուղղված միջոցառումներին: Ներկայացվել են նաև ապօրինի ձեռք բերված ունեցվածքի առգրավման միջազգային փորձն ու դրա վերաբերյալ առկա իրավական կագավորումները: Միջազգային իրավական փոխօգնության թեմայի շրջանակում քննարկվել են, մասնավորապես, Գերմանիայի և Հայաստանի միջև գործող միջազգային իրավական փոխօգնության համաձայնագրերին առնչվող հարցեր:

Քննարկման ավարտին փորձագետները հույս են հայտնել, որ նման ծրագրերը շարունակական կլինեն և առաջիկայում հայ գործընկերների հետ առավել խորությամբ կուսումնասիրվեն վերը նշված թեմաներին առնչվող հարցերը: