Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ
2019-10-26

«Ժողովուրդ» օրաթերթը միայն իրեն հայտնի նպատակներով շարունակում է իր լսարանին հրամցնել իրականության հետ որևէ աղերս չունեցող, հիմնազուրկ և մտացածին տեղեկություններ:

Հիշյալ լրատվամիջոցն այս անգամ՝ 2019 թվականի հոկտեմբերի 26-ին, հանդես է եկել հերթական մտացածին հրապարակմամբ, որում անդրադարձել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հարցաքննության՝ իրականությանը չհամապատասխանող հանգամանքներին: Մասնավորապես, հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել, թե իբր «ՀՔԾ քննիչը Գագիկ Հարությունյանին ներկայացրել է Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրելու` իշխանության յուրացման բոլոր հանգամանքները, ինչին ի պատասխան՝ Գագիկ Հարությունյանը, հղում անելով մի շարք օրենքների, բավականին երկար` մի քանի էջ պարզաբանում է ներկայացրել` հիմնավորելով, թե Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի յուրացում չէր կարող լինել, ամեն ինչ կատարվել է օրենքով: ՀՔԾ քննիչները, մեր տեղեկություններով, նրա ցուցմունքը դասախոսություն են որակել»:

Նշված տեղեկատվությունն ընդամենը տվյալ հրապարակման հեղինակի երևակայության արդյունքն է, ուստի լրատվամիջոցներին և հանրությանը կոչ ենք անում այն չընդունել որպես հավաստի տեղեկատվություն: Միաժամանակ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորում ենք զերծ մնալ իրենց երևակայության արգասիքները որպես իրողություն ներկայացնելու արատավոր գործելաոճից: