Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վինչենցո դել Մոնակոն հյուրընկալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում
2019-10-01

Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վինչենցո դել Մոնակոն այսօր հանդիպել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են օրերս ՀՀ հատուկ քննչական ծառայության պատվիրակության` Իտալիա կատարած աշխատանքային այցի արդյունքները: Մասնավորապես, անդրադառնալով իտալական կողմի իրավապահ կառույցների աշխատանքին` ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կարևորել է նրանց կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունավետ փորձը և քննարկել դրանց ներդրման հնարավորությունները մեր երկրի իրավապահ համակարգում, ինչը կարող է էապես կրճատել քննչական և դատավարական գործողությունների տևողությունը:

Սասուն Խաչատրյանը դեսպանին ներկայացրել է աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված դրական փորձը`  նշելով, որ առաջիկայում պատասխան այցի շրջանակներում սպասում են գործընկեր կառույցների պատվիրակության այցին:

Դեսպանը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ արդեն իսկ ձևավորված երկկողմ համագործակցությունը հետագայում ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը, շնորհակալություն հայտնելով դեսպանին Իտալիայի իրավապահ կառույցների հետ փոխգործակցությանն աջակցելու համար, նրան պարգևատրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության` «Համագործակցության համար» մեդալով: