Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել քննարկում Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի փորձագետների հետ
2019-07-10

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից համատեղ հիմնված Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնության փորձագետների հետ: Վերջիններս ներկայացրել են իրենց առաքելության հիմնական նպատակներն ու ուղղությունները, այդ թվում` փողերի լվացման և ապօրինի հարստացման դեպքերի քննության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հանրապետությունից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման գործընթացներում ներգրավված իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության հնարավորությունները, կարևորել այդ գործընթացներում միջազգային համագործակցության ակտիվացումը:

Անդրադառնալով ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման գործընթացում և ապօրինի հարստացման դեպքերի քննության ընթացքում ծագող հիմնական խնդիրներին ու իրավական արգելքներին` կողմերն այդ համատեքստում կարևորել են իրավական նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունն ու գործիքակազմերի կատարելագործումը: Փորձագետները կարևորել են նաև ակտիվների վերականգնման նպատակով առավել արդյունավետ աշխատանքների կազմակերպումն ու պատրաստակամություն հայտնել ՀԲ և ՄԱԿ փորձագիտական ռեսուրսների ներգրավմամբ տեխնիկական աջակցության ծրագրեր նախաձեռնել քննիչների մասնագիտական հմտությունների և կարողությունների կատարելագործման ուղղությամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում քննված գործերի մեծ մասը վերաբերել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, այդ թվում` մեծ ծավալի քննություն է կատարվել նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերով և, չնայած քննիչների ծանրաբեռնվածությանը, ծառայությանը հաջողվել է դրական արդյունքներ ապահովել այդ ուղղությամբ:

Ըստ փորձագետների` համապատասխան գնահատողական աշխատանքների ավարտից և փորձագիտական աջակցության ուղղությունների հստակեցումից հետո կմշակվի իրավակիրառ պրակտիկայի բարելավման և հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտներում առավել արդյունավետ մեխանիզմների ներդրմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ հուշագիր: