Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
ԵԱՀԿ փորձագետների խումբը հյուրընկալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում
2019-05-29

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հանդիպել է  հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ փորձագետների հետ, ովքեր ներկայացրել են տարբեր երկրներում, մասնավորապես Լեհաստանում, Մոլդովայում և Սերբիայում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած մարմինների գործունեությունն ու կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները:

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության գործառույթներին ու կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ծառայության կողմից տարվող աշխատանքներին` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը փորձագետներին ներկայացրել է ծառայության վարույթում գտնվող` հանրային հնչեղություն ստացած մի շարք քրեական գործերի քննության արդյունքները` նշելով, որ նախորդ տարվա ընթացքում քննված գործերի կեսից ավելին վերաբերել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններին: Սասուն Խաչատրյանը նշել է, որ չնայած ծանրաբեռնվածությանը` ծառայության քննիչներին հաջողվել է դրական արդյունքներ ապահովել. մասնավորապես, միայն 2018 թվականի ընթացքում քրեական գործերով վերականգնված  գումարների  չափն աննախադեպ է եղել:

Ըստ Սասուն Խաչատրյանի` մեծ ծավալի քննություն է կատարվել նաև նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերով, այդ թվում` ավելի քան երեք տասնյակ քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ` այնտեղ գտնվող նշված անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով: Միաժամանակ, անդրադառնալով ակտիվների վերականգնման նպատակով առավել արդյունավետ աշխատանքների կազմակերպման, այդ թվում` անհրաժեշտ չափանիշներին համապատասխանող  քննչական հարցումների մշակման հարցերին, ծառայության պետը կարևորել է այդ աշխատանքներում միջազգային լավագույն փորձի ներդրումը:

Փորձագետները, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնել աջակցել իրականացվող բարեփոխումներին և քննչական աշխատանքներին` տարբեր ծրագրերի ու վերապատրաստումների միջոցով: