Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
Եվրոպայի խորհրդի փորձագետները հյուրընկալվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում
2019-04-03

Փաստահավաք այցով 2019 թվականի ապրիլին Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի տնտեսական հանցագործությունների և համագործակցության վարչության փորձագետներն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ:

Ներկայացնելով իրենց այցի նպատակը, որն է` նախապատրաստվել «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվելիք «Հայաստան. կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների» ծրագրին, նրանք անդրադարձել են համագործակցության արդյունքում ծրագրից ակնկալվող արդյունքներին, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությանը: Կողմերը, մասնավորապես, առանձնացրել են կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում օրենսդրական բարելավման ուղղությամբ իրականացվող մի շարք աշխատանքների կարևորությունը: Անդրադարձ է եղել նաև ակտիվների վերականգնման ուղղությամբ առավել կատարելագործված մեխանիզմներ մշակելու հարցերին:

Փորձագետներն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել իրականացվող օրենսդրական բարեփոխումներին և քննչական աշխատանքներին` նաև երկարաժամկետ ծրագրերի ու տարբեր վերապատրաստումների միջոցով: