Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողները հյուրընկալվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում
2019-03-13

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հանդիպել է  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինայի և Անդրեյ Շիրցելի, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնի և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:

Զրուցակիցները հետաքրքվել են Հատուկ քննչական ծառայության գործառույթներով և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ծառայության կողմից տարվող աշխատանքների, մասնավորապես նախաքննական մարմնի վարույթում գտնվող` հանրային հնչեղություն ստացած մի շարք քրեական գործերի քննության արդյունքներով: Անդրադարձ է եղել նաև քրեական գործերով վերականգնված գումարներին: Սասուն Խաչատրյանի փոխանցմամբ` միայն վերջին տարում քրեական գործերով վերականգնված  գումարների  չափն աննախադեպ է եղել: Հատուկ քննչական ծառայության պետը նշել է, որ մեծ ծավալի քննություն է կատարվել նաև նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերով, այդ թվում` ավելի քան երեք տասնյակ քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկրներ` այնտեղ գտնվող հիշյալ անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով:

Ի պատասխան զրուցակիցների հարցերին` Սասուն Խաչատրյանը հայտնել է, որ միայն վերջին 9 ամսվա ընթացքում շուրջ 80 տոկոսով ավելացել է ծառայությանը հասցեագրված դիմումների քանակը, ինչը, միանշանակ, վկայում է ծառայության նկատմամբ հանրության վստահության աճի մասին:

Ամփոփելով հանդիպման արդյունքները` համազեկուցողները կարևորել են քրեաիրավական համակարգի բարեփոխումներում ՀՀ հատուկ քննչական ծառայության ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը: