Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
Խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ պաշտոնատար անձին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
2019-02-01

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 5.000.000 ՀՀ դրամ և խոշոր չափերով` 5000 ԱՄՆ դոլար գումար:

Ըստ մեղադրանքի` 2018 թվականի մայիսին ՍՊ ընկերության տնօրեն Ս. Հ.-ն., ՀՀ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վերլուծության բաժնի տեսուչ Ա. Պ.-ի իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով, նրան առաջարկել է ապօրինի դրամական վարձատրություն, որպեսզի վերջինս նպաստի ՊԵԿ հետաքննիչի կողմից իր ՍՊ ընկերության համար բարենպաստ որոշում կայացնելուն: Ա. Պ.-ն, իր հերթին, Ս. Հ.-ից խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ և նպատակ չունենալով որևէ գործողություն կատարել վերջինիս օգտին, նրանից խաբեությամբ ստացել է 5.000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն և հափշտակել այն:

Բացի այդ, պարզվել է, որ 2018 թվականի օգոստոսին Ա. Պ.-ն մեկ այլ ընկերության մասնաճյուղի տնօրեն Ֆ. Դ.-ից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.000.000 դրամ գումար: Մասնավորապես, Ֆ. Դ.-ի խնդրանքով Ա. Պ.-ին է դիմել նշված ընկերության հաշվապահական հաշվառումն իրականացնող Ա. Գ.-ն՝ խնդրելով միջնորդ գտնել ՊԵԿ քննչական վարչությունում նշված ընկերության վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճելու համար:

Ա. Պ.-ն, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, Ա. Գ.-ի միջոցով Ֆ. Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.000.000 ՀՀ դրամ՝ հայտնելով, թե իբր այդ գումարի դիմաց իր մտերիմ պաշտոնատար անձը հետամուտ կլինի քրեական գործով վարույթի կարճմանը, սակայն Ա. Պ.-ն հափշտակել է Ֆ. Դ.-ից խաբեությամբ ստացած գումարը, ինչի արդյունքում վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, այն է՝ միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ ՊԵԿ պաշտոնատար անձին:

Խարդախությամբ առանձնապես խոշոր և խոշոր չափերով գումար հափշտակելու համար ՊԵԿ տեսուչ Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ՊԵԿ պաշտոնատար անձի իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար  վերջինիս առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու համար Ս. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312.2 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ՊԵԿ պաշտոնատար անձին միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու համար Ա. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձի համար 29.01.2019թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել Ֆ. Դ.-ին: Վերջինիս վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: