Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
Նորանշանակ պետական ծառայողները երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին
2018-10-19

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ պետական ծառայողների երդման արարողությունը:

05.10.2018թ.-ին կայացած բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և ծառայության Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնում նշանակված արդարադատության երկրորդ դասի խորհրդական Էդուարդ Ռուդոլֆի Սիրականյանն ու Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնում նշանակված առաջին դասի  խորհրդական Վահե Ռաֆիկի Մարտիրոսյանը երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, անվտանգությունն ու սահմանադրական կարգը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը շնորհավորեց նորանշանակ պետական ծառայողներին և հույս հայտնեց, որ վերջիններս արժանապատվորեն կպահպանեն երդման տեքստում հնչեցրած բոլոր խոստումները: