Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
Ընտրակաշառք բաժանելու և ԶԼՄ ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստերով քննված քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է
2018-06-18

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է «armtimes.com» և «news.am» էլեկտրոնային լրատվական կայքերի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով դեռևս 2017 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով և 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննված քրեական գործի նախաքննությունը:

Այսպես, 12.05.2017թ.-ին «armtimes.com» էլեկտրոնային կայքում «Մարգարյանի շտաբում ՀԺ-ի լրագրողը բռնության է ենթարկվել» և «Տարոն Մարգարյանի շտաբում հարձակվում են ՀԺ-ի լրագրողների վրա, հայհոյում» վերտառությամբ հոդվածներ են հրապարակվել այն մասին, որ նույն օրը նշված էլեկտրոնային կայքի լրագրողներ Տիրայր Մուրադյանը և Տաթև Խաչատրյանն ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ ստացած ահազանգն ստուգելու նպատակով այցելել են Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ, որտեղ մի խումբ անձինք խոչընդոտել են վերջիններիս աշխատանքը:

12.05.2017թ.-ին մեկ այլ էլեկտրոնային լրատվամիջոցում` «news.am» կայքում հրապարակվել է նաև «Փող են մտցրել Տարոն Մարգարյանի շտաբ, Փաշինյանը Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում է» վերտառությամբ հոդված այն մասին, որ Երևան քաղաքի Կոմիտասի 56 հասցեում տեղակայված Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ այցելած Երևանի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նույն օրը «ՍԱՍ» սուպերմարկետի ներքին ինկասացիայի աշխատակիցների կողմից հիշյալ շտաբ գումար տեղափոխելու, այնտեղ ընտրակաշառք բաժանելու կամ դա կատարել պատրաստվելու մասին: Նույն օրն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում Ն. Փաշինյանը ներկայացրել է հիշյալ շտաբից դուրս բերված` ընտրողներին առերևույթ կաշառք տալու մասին վկայող փաստաթղթեր:

25.07.2017թ.-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 1542-րդ և 164-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայությանհիմքով:

07.06.2018թ.-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քրեական գործով նախաքննություն կատարելու համար:

11.06.2018թ.-ին վերը նշված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

                                                                                                           

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: