Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը
2017-11-14

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը 2017թ.-ի նոյեմբերի 14-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի գլխավորած պատվիրակությանը:

Վահրամ Շահինյանը վրացական կողմի դիվանագիտական ներկայացուցիչներին ծանոթացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեությանը, այդ թվում կառույցի կողմից իրականացվող` կոռուպցիոն բնույթի, խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության առանձնահատկություններին: Ծառայության պետը միաժամանակ անդրադարձել է վերջին շրջանում միջազգային համագործակցության ակտիվացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և նշել, որ տարբեր երկրների համանման գերատեսչությունների հետ համագործակցային կապեր ձևավորելու արդեն ավանդական դարձած այս մոտեցումը հնարավորություն է ընձեռում համատեղ քննարկել և գտնել միջազգային հանրությանն առավելապես մտահոգող կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի առավել արդյունավետ տարբերակներ:

Գիորգի Սագանելիձեն, ողջունելով հարևան երկրի համապատասխան կառույցների հետ համագործակցելու` ՀՀ հատուկ քննչական ծառայության առաջարկը, նշել է, որ վրացական կողմը պատրաստ է նպաստել իրավական ոլորտում, մասնավորապես քննչական աշխատանքների կատարելագործման բնագավառում երկու երկրների դրական փորձի փոխանակմանը: Դեսպանը միաժամանակ ընդգծել է, որ Վրաստանը հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում արդեն բավականաչափ փորձ ունի: Գ. Սագանելիձեն, ներկայացնելով Վրաստանի իրավապահ կառույցները, դրանց շարքում առանձնացրել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ զբաղվող մարմինները:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը` հարևան երկրի հետ արդյունավետ համագործակցություն ձևավորելու գործում: