Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին
2017-11-03

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը 2017թ.-ի նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային հանրությանն առավելապես մտահոգող կոռուպցիոն, կազմակերպված, ինչպես նաև խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ երկու երկրներում տարվող նախաքննական աշխատանքների առանձնահատկությունները, ինչպես նաև իրավական համագործակցությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեությունը` Վահրամ Շահինյանը դեսպանին ներկայացրել է իր ղեկավարած մասնագիտացված նախաքննական մարմնի գործառույթները և նշել, որ պաշտոնատար անձանց կողմից կատարվող պաշտոնեական հանցագործությունների քննությունը քննչական կազմից պահանջում է մեծ պատասխանատվություն, անհրաժեշտ փորձառություն և պրոֆեսիոնալիզմ: Ըստ Վ. Շահինյանի` պատահական չէ, որ Ծառայությունում մեծ ուշադրություն է դարձվում կադրերի ընտրությանը. այստեղ աշխատում են աշխատանքային մեծ փորձ ունեցող արհեստավարժ քննիչներ:

Ողջունելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տարբեր երկրների իրավասու մարմինների հետհամագործակցելու`ՀՀ հատուկ քննչական ծառայության նախաձեռնությունը`դեսպան Թիան Էրլունը, իր հերթին, անդրադարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գործող իրավապահ կառույցների, այդ թվում` Ներքին անվտանգության ծառայության, իրավախախտումների նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինների, ինչպես նաև ընդհանուր բնույթի հանցագործությունների քննությամբ զբաղվող ոստիկանական համակարգի գործունեությանը: Սակայն Չինաստանի իրավապահ կառույցների շարքում դեսպանն առանձնացրել է երկրի Գլխավոր դատախազության համակարգում գործող` կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ զբաղվող ստորաբաժանումը և պատրաստակամություն հայտնել աջակցել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը` վերջինիս հետ համագործակցության եզրեր գտնելու և փորձի փոխանակման գործում: