Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին ու հյուպատոսին
2017-10-20

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի ԴաշնայինՀանրապետությանարտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին ու հյուպատոս Ալեքսանդր Բերթհոլդին:

 Վահրամ Շահինյանը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի  գործունեությունն ու կառուցվածքը` ընդգծելով, որ ՀՀ հատուկ քննչական  ծառայությունը կոռուպցիոն հանցագործությունների, մարդու դեմ վատ վերաբերմունքի և խոշտանգումների դեմ պայքարին կոչված նախաքննական մասնագիտացված անկախ կառույց է Հայաստանում, և այդ առումով խիստ կարևոր է քննչական աշխատանքի բոլոր նրբություններին լավ տիրապետելն ու զարգացած երկրների համապատասխան իրավապահ մարմինների հետ փորձի փոխանակումը. Նման համագործակցություն արդեն իսկ առկա է Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հետ, և կարծում եմ` մեր քննիչների մասնագիտական գիտելիքների կատարելագործման ու փորձի հարստացման նպատակով շատ օգտակար կլինի նաև Գերմանիայի համապատասխան իրավապահ կառույցի հետ համագործակցային կապերի ձևավորումը,-նշել է Վ. Շահինյանը:

Դեսպան Մաթիաս Քիսլերը ողջունել է եվրոպական զարգացած երկրների առաջավոր փորձն ուսումնասիրելու և համապատասխան իրավապահ կառույցների հետ համագործակցության եզրեր փնտրելու` ՀՀ հատուկ քննչական ծառայության նախաձեռնությունը: Դեսպանը, անդրադառնալով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող համապատասխան իրավապահ մարմինների աշխատանքին, պատրաստակամություն է հայտնել նպաստել նշված կառույցների և Հատուկ քննչական ծառայության միջև գործընկերային հարաբերությունների հաստատմանը ու այդ շրջանակներում որոշակի ծրագրեր մշակել փորձի փոխանակման և մասնագիտական վերապատրաստման հարցերի վերաբերյալ:

Միաժամանակ կողմերը նշել են, որ նման համագործակցության առկայության պայմաններում հնարավոր կլինի առավել օպերատիվ կազմակերպել երկու երկրների նախաքննական մարմինների միջև տեղեկատվության փոխանակումն ու էլեկտրոնային եղանակով հարցումների իրականացումը, ինչը կնպաստի նախաքննության որակի և արդյունավետության բարձրացմանը: