Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային
2017-09-19

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր` 2017թ.-ի սեպտեմբերի 19-ին, ընդունել է Երևանում Եվրախորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Ներկայացնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության գործառույթներն  ու քննչական աշխատանքների առանձնահատկությունները` Վահրամ Շահինյանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Նատալյա Վուտովան նույնպես ողջունել է ՀՀ հատուկ քննչական ծառայության նախաձեռնությունը` կառուցողական համագործակցություն ծավալել ծառայության և եվրոպական երկրների համապատասխան իրավապահ կառույցների միջև:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել կոռուպցիոն բնույթի, ինչպես նաև խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով իրականացվող քննչական աշխատանքների կազմակերպմանը, աշխատանքային փորձի փոխանակմանն ու քննիչների վերապատրաստմանն առնչվող հարցերի:

Եվրոպական կառույցների և ՀՀ հատուկ քննչական ծառայության միջև իրավական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով` քննարկվել են նաև քննչական աշխատանքների և քննության մեթոդիկայի կատարելագործման բնագավառում համապատասխան սեմինարներ և փորձի փոխանակում կազմակերպելու հնարավորությունները: