Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
Ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2017-04-20

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով:

Այսպես, հիշյալ թերթի՝ 13.04.2017թ.-ի՝ «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ազգային ժողովի ընտրություններից առաջ` «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, դեռևս չպարզված անձն իր ներկայացրած պատգամավորության թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար հանդիպմանը ներկա մի շարք քաղաքացիների խոստացել է դրամ և այլ առավելություններ:

 Ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու` վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: