Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճվել է
2017-01-25

Զանգվածային լրատվամիջոցների 2016թ. ապրիլի 4-ի հրապարակումների հիման վրա՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից 2008-2016թթ. ընթացքում, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում 2016թ. ապրիլի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործը:

Մամուլում հրապարակված ընկերությունների, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության հետ համագործակցած մյուս կազմակերպությունների աշխատակիցների ցուցմունքներով և նախաքննության ընթացքում կատարված քննչական այլ գործողությունների արդյունքում չի հիմնավորվել ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող որևէ կազմակերպության գործունեությանն ապօրինի մասնակցելու հանգամանքը:

Հաշվի առնելով, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Միհրան Պողոսյանը կառավարել է Պանամայի Հանրապետությունում գրանցված <<Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ>> և <<Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթիդ>> ընկերությունների  Շվեյցարական LCT BANK (Suise) SA բանկում ունեցած հաշիվները, քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան քննչական գործողություններ կատարել նաև վերոհիշյալ երկրներում, ինչը կարող էր իրականացվել միայն տվյալ պետության և  Հայաստանի Հանրապետության միջև կնքված իրավական օգնության մասին պայմանագրի շրջանակներում: Թեև Հայաստանի Հանրապետությունը Պանամայի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության հետ նման պայմանագիր չի կնքել, այնուամենայնիվ, քննության շահերից ելնելով, նախաքննության լրիվությունն ապահովելու նպատակով, ակնկալելով վերոհիշյալ պետությունների իրավապահ մարմինների բարի կամք դրսևորելու հնարավորությունը, քրեական գործով կազմվել են իրավական օգնություն հայցելու մասին միջնորդություններ, որոնք ուղարկվել են Պանամայի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ իրավասու մարմիններին:

Շվեյցարիայի Համադաշնությունից գրություն է ստացվել այն մասին, որ միջնորդությունը չեն կարող բավարարել, իսկ Պանամայի Հանրապետությունից շուրջ ութ ամիս տևած նախաքննության ընթացքում որևէ պատասխան չի ստացվել:

Նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և  դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել այն հանգամանքը, որ պաշտոնատար անձ հանդիսացող Միհրան Պողոսյանը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, արտոնություններ և առավելություններ է տվել հրապարակումներում նշված կազմակերպություններին կամ որևէ այլ ձևով հովանավորել այդ ընկերություններին, որպիսի հանգամանքները ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի պարտադիր հատկանիշներ են, ուստի 23.01.2017թ. որոշում է կայացվել Մ.Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: