Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@investigatory.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Լուրեր
Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ:
2016-02-28

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ:

Պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի խնդրանքով Վահրամ Շահինյանը ներկայացրել է իրավապահ այլ մարմինների համակարգում ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները՝ նշելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երկրի միակ նախաքննական մարմինն է, որը ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով իրականացնում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ կամ հանցակցությամբ նրանց կատարած բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ միջազգային հանրությանն առավելապես մտահոգող կոռուպցիոն և կազմակերպված հանցավորության, ինչպես նաև խոշտանգումների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն:

- ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշակի գործառույթներ ունի նաև ընտրական և հանրաքվեի գործընթացների հետ կապված հանցագործությունների քննության ոլորտում,- ընդգծել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական համագործակցության վերաբերյալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար:

«Մեզ համար շատ կարևոր է համագործակցության եզրեր գտնել կոռուպցիայի դեմ պայքարի ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, որը հանդիսանում է Արգենտինայի արտաքին քաղաքականության կենտրոնական ուղղություններից մեկը»,- նշել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ կողմերը հստակեցրել են համագործակցությունը զարգացնելու ուղղությունները: