Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Լուրեր
Կալանավորը հայտնել է, որ ցուցմունք կորզելու նպատակով ոստիկանության բաժնի պետն ու տեղակալը իր նկատմամբ բռնություն են կիրառել
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտակ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի շենքում ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով
2015-07-07

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտակ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի շենքում ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով՝ ոստիկանության հիշյալ բաժնի պետն ու տեղակալը բռնություն են կիրառել իր նկատմամբ:

Կալանավորի հաղորդման հիման վրա՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: