Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
Ավարտվել է քննիչի կողմից դիտավորությամբ քաղաքացու առողջությանը վնաս պատճառելու գործով նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանը քաղաքացի Սարգիս Այվազյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս է պատճառել, իսկ ընկերը վերջինիս ծեծի է ենթարկել:
2015-07-06

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանը քաղաքացի Սարգիս Այվազյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս է պատճառել, իսկ ընկերը վերջինիս ծեծի է ենթարկել:

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Էռնեստ Մկրտչյանը, Սարգիս Այվազյանի կողմից իր բջջային հեռախոսահամարին ուղարկված վիրավորական արտահայտություներով և հայհոյանքներով կարճ հաղորդագրությունների կապակցությամբ, ընկերոջ` Վարդան Վարդանյանի հետ 2014թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, իր ավտոմեքենայի մեջ վիճաբանել է Սարգիս Այվազյանի հետ: Վիճաբանության ընթացքում քննիչը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ս. Այվազյանին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, իսկ Վարդան Վարդանյանը վերջինիս ծեծի է ենթարկել և պատճառել ֆիզիկական ցավ:  

Էռնեստ Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, իսկ Վարդան Վարդանյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և հայտարարվել հետախուզում:

Նշենք, որ արարքը կատարելու պահին Է. Մկրտչյանը եղել է ՀՀ ոստիկանության ծառայող:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանի կողմից դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և Վ. Վարդանյանի կողմից ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: