Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Լուրեր
Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են ընդունել հանցագործությունների մասին հաղորդումը և բացահայտել դրանք
Քաղաքացի Սամվել Թ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից շահագործվող ավտոմեքենայից անհայտ անձը գաղտնի հափշտակել է մարտկոցը, սակայն դեպքից հետո ինքը գնել է նորը, որը կրկին անհայտ անձի կողմից հափշտակվել է:
2015-07-02

Քաղաքացի Սամվել Թ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից շահագործվող ավտոմեքենայից անհայտ անձը գաղտնի հափշտակել է մարտկոցը, սակայն դեպքից հետո ինքը գնել է նորը, որը կրկին անհայտ անձի կողմից հափշտակվել է: Երկու գողության դեպքերի մասին հայտնել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցներին, սակայն վերջիններս հրաժարվել են ընդունել հանցագործության մասին հաղորդում, դրան տալ օրինական ընթացք և միջոցներ ձեռնարկել հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:   

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: