Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Լուրեր
Քաղաքացին հայտնել է, որ կարճված գործի նյութերից բացակայում են մի շարք անձանց, նաև իր ծնողների հարցաքննության արձանագրությունները
Քաղաքացի Ղուկաս Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցված և հետագայում վարույթը կարճված քրեական գործի
2015-05-20

Քաղաքացի Ղուկաս Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցված և հետագայում վարույթը կարճված քրեական գործի նյութերին ծանոթանալիս հայտնաբերել է, որ քրեական գործի նյութերից բացակայում են գործով որպես վկա հարցաքննված մի շարք անձանց, այդ թվում՝ նաև իր ծնողների հարցաքննության արձանագրությունները:

Ղուկաս Մ.-ն հայտնել է նաև, որ հիշյալ գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Շենգավիթի բաժնի առանձին ծառայողներ հեռախոսազանգերի միջոցով իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել՝ պահանջելով հրաժարվել գործով անցնող անձանց նկատմամբ բողոքներից:

Ղուկաս Մ.-ի հաղորդման հիման վրա հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: