Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
Հայտարարություններ
Վերադառնալ
Հայտարարություններ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Հայտարարություններ
Լուրեր
Օբյեկտիվ քննությունը երաշխավորելու նպատակով՝ ապօրինի կերպով զենք և ռազմամթերք իրացնելու դեպքով գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն
Արմեն Հ.-ի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործի նյութերով՝ անհայտ անձի կողմից քննությամբ չպարզված ժամանակ ու հանգամանքներում
2015-05-16

Արմեն Հ.-ի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործի նյութերով՝ անհայտ անձի կողմից քննությամբ չպարզված ժամանակ ու հանգամանքներում Արմեն Հ.-ին ապօրինի կերպով զենք և ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և առանձին վարույթում է առանձնացվել նոր քրեական գործ ու կատարվել նախաքննություն:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: